Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ
Հավատաքննիչ
Ներկան՝ անկատար անցյալ, հետադարձ հասցե ունեն օրերը. հանդեսը ցրվել է, հաշիվը փակելու աճապար` նոր հաշիվ է բացում տոնապետը:
Անձև ու դատարկ են տեսնում աչքերս շերտ-շերտ իրար դարսվող այս սևից, արյունը կանգ է առնում սրտիս մեջ մեկմեկու դեմ կտրող այսքան չարությունից, իրար բոթող, հերթ չտվող ատելության անհամբերից, այս թափոն, թերմացք ու տականքից, այսքան էժան մանրությունից ու ճղճիմից:
Հին Հռոմ… խեղկատակի պարն եմ հիշում թատրոնում ու ծափերը զոհ պահանջող խրախճասեր հավաքվածի. Ահեղ դատաստա՞ն, թե՞ ես եմ կանխավ ապրում հավատաքննիչ այս դատից ու դատավորից:
Անիվը չի գլորվում տունդարձի ճանապարհին ժամանակի հետհաշվարկից. ներկան՝ կախյալ վճիռ, եկող օրը հետադարձ հասցե այս օրերին: