Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

* * *
Հեռացող...հեռացող կիրակի,
ինչ հեշտ ենք իրար կորցնում,
դու հանգիստ աչքերս փակիր,
ես ոչինչ պահել չեմ փորձում:
Սենյակիս թող միայն այս քամին,
բույրը թող գրքերի չթերթված
և երազ տեսնելուս ժամին
համբուրիր թարթիչներս թաց...
© Ծով alizé