Ներսեհ
Ներսեհ «Տաճարում»
Updated: Feb 19, 2021

Տաճարում ենք՝ ես ու դու Չենք խանգարում մեկմեկու: Լուռ լսում ես ու ներում Քո հույսով մխիթարում:
Պատկերիդ առջև կանգնել Հայացքս Քե՛զ եմ հառել. Շնորհակել եմ Քեզ իմ Տեր, Որ չես թողել ինձ անտեր:
Թագավոր մեծ անպատում Դու հավետ կաս իմ սրտում Դու ես միակ սերը իմ, Ընկերը իմ, Տերը իմ:
Ու թող երգեմ փառքը Քո, Առավոտից երեկո: Փառք ու պատիվ անսահման, Քեզ դարերով հավիտյան:
© Ներսեհ