Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

* * *
Էլի մի պուտ լեղի, Էլի մի բեռ արյուն, Ու այս մի բուռ հողին, Էլի բուն է վայում։
Էլի մահերգ ու դող Ու ընդհատված ուղի, Հարսնեական սև քող՝ Նշանածի խուղին։
Գորշ գայլերի խնջույք Ու բորենու կաղկանձ, Երազների աճուրդ Հարթակներում ծախված։
Որդեկորույս մոր լաց՝ Աղոթք դեպի երկինք, Մի քոռ ու խուլ Աստված՝ Անարյուն ու անկիրք։
Մի արյունոտ լուսին՝ Կեռ յաթաղան ու մի, Մտմտում են կրկին Մահը հայոց զարմի։
© Դավիթ Մշեցի