Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

* * *
Ծորում է աչքերիս սիրափայլ երազը.
Ես հարբած ընկել եմ գինետուն,
Նստել են իմ կողքին Չարե՛նցը, Մինա՛սը,
Հարբում ենք, նկարում ու կարդում:
Տառապա՜ծ, փո՜ս ընկած աչքերս շաղվում են,
Գինեբույր ծխի մեջ հիշո՜ւմ եմ...
Թվում է, թե օդը դռան մոտ մաղվում է,
Թվում է՝ իմ սանձը քաշո՜ւմ են:
Դռան մոտ՝ ա՜յ այնտե՜ղ, իմ սերը եկել է,
Մաշում է իմ քնքուշ երազը,
Տանջանքը գլուխս փայփայե՜լ, թեքե՜լ է,
Ինձ հետ են Չարե՜նցը, Մինա՜սը:
Ու հետո գիշեր էր, ու հետո լուսաբաց,
Ու հետո տնքում էր երազը,
Ինձ սիրո՜ւմ, շոյո՜ւմ էր իմ սերը կիսաբաց,
Ո՞ւր էին Չարենցը, Մինասը...
© Արտակ Համբարձումյան