
Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

* * *
Կենսական ծովի հույզերի միջին Ես ժայռի նման կանգնած եմ ամուր. Կայծակն է զարկում իմ վես ճակատին, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր: Հողմ ու փոթորիկ շուրջըս են հածում, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր: Գոռ ալիքները կուրծքս են ծեծում, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր: Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր, Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգեք, Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
© Ավետիք Իսահակյան