Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
* * *
Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ, Անցնում եմ իմ տան մոտով, Մինչ ես ուրիշ տեղերում իսկ Քե՜զ եմ փնտրում կարոտով:
Ասում են, թե մոռացել ես, Չեմ հավատում, իմ անգին, Պարզապես դու հեռացել ես, Մոտս թողել քո հոգին:
Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին, Մինչ դողում է, որպես երդում Անունդ իմ շուրթերին:
Ասում են, թե ինձ դավել ես, Չեմ հավատում, իմ անգին, Պարզապես դու խռովել ես, Ու տանջում ես իմ հոգին:
Անցնում ես դու ու չես նայում, Մինչ ես կանգնած մոլորուն, Քեզ աչքերիս մեջ եմ պահում Ու տանում եմ հետս տուն: