• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀԱՐՍԱՆԻՔ

Կեսգիշերն անց է... փաթիլները ձյան,

Ցավից են գուցե շտապում այսպես,

Թախծում է այսօր փողոցը Տերյան,

Ու խոր վշտից է ճերմակում կարծես...

Մի աղջիկ կանգնել մոտիկ տան դիմաց,

Նայում է անթարթ լուսամուտներին,

Ուր երջանկություն, երգ կա թևաբաց,

Ծով խնդություն կա շաղ տված չորս դին:

Բաժակ են խփում թամադա, քավոր,

Գովում են զույգին գինով արնագույն,

Հարսը նայում է գոհ ու բախտավոր,

Փեսայի ձեռքը մեղմ շոյում թաքուն:

Քամին ծեծում է դուռ ու պատուհան,

Ոտքի է կանգնում փեսան ժպտերես,

Ապակուն հասնող փաթիլները ձյան,

Նրա թուխ դեմքին խփում են կարծես...

Մարդիկ երգում են, ծափ տալիս ուրախ,

Եվ հարս ու փեսա պարում են խնդուն...

Դրսում աղջիկը մայթին ձյունաշաղ

Իր սիրո վերջին արցունքն է թափում...


© Մետաքսե

8 views0 comments

Recent Posts

See All