Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության
* * *

Ես նստում էի անմարդ բուլվարում` Աշնան արևի համբույրին գերի: Խմում էր հոգիս երկնքի հեռուն, Լսում էր հոգիս երգը զանգերի:
Ու անթա՜րթ, անթա՜րթ նայում էի ես Անսահման, անծիր երկնքի հեռուն: Ու թաց աչքերով տեսնում էի քեզ — Հավիտենության կապույտ դաշտերում:
Եվ երբ երեկոն մեռնում էր բոցում Ու իջնում էր պարզ, աստղազարդ գիշեր — Կապույտ ջրերի հեռու զնգոցում Ես լսում էի քո շշուկը դեռ...
© Եղիշե Չարենց