• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության

* * *

Չի՛ կարելի... չի՛ կարելի, Միևնույնն է ինչ էլ լինի, Պարտության հետ համակերպվել, Չեմ զլանա, էլի կասեմ... չի՛ կարելի...


Ասել ուշ է, Էլ ի՞նչ անել... չի՛ կարելի, Ասել շուտ է, նստել - սպասել, Ոչինչ չանել... չի՛ կարելի, Ուշն ու շուտը իրար կապել, Ընդհանրապես... չի՛ կարելի...

Գալիք տանող ճանապարհը՝ Ներկել անցյալ կյանքի գույնո՞վ, Եթե գույնը սև՛ է միայն... չի՛ կարելի...

Սևն ու սպիտակն իրար խառնել, Լույսը մթան փեշով փակել, Խավարի հետ համակերպվել... չի՛ կարելի...

Երջանկության արցունքները՝ Վշտով սրբել... չի՛ կարելի, Սիրուց ծնված պարզ ժպիտը՝ Ցավով ծածկել... չի՛ կարելի...

Անցած կյանքից քարեր բերել Ու ներկայի մեջքին շարել... չի՛ կարելի, Ծանրությունից ծնկի իջնել Ու չշարժվել ու չքայլել... չի՛ կարելի...

Չպայքարել ու բողոքել, Չդիմանալ ու բորբոքվել, Տառապանքի ծանր մուրճով Համբերության գլխին խփել... չի՛ կարելի...

Ունեցածը չնկատել, Կամ նկատել ու տրորել... չի՛ կարելի, Առհասարակ՝ գտնվածը, Կորածի հետ արժեզրկել... չի՛ կարելի...

Խաղաղ հոգին՝ չար մեխերով Ատելության խաչին մեխել... չի՛ կարելի, Անմեղ սերը մատաղ անել, Այն էլ խանդի հողի վրա... չի՛ կարելի...

Այս աշխարհում առանց խղճի, Ոչինչ անել... չի՛ կարելի, Մուրացկանի կողքով անցնել, Ո՛չ գումար տալ, ո՛չ ցավ ապրել... չի՛ կարելի...

Եվ վերջապես, Անգթության սև սավանով՝ Հոգու խորքում խիղճը թաղել Ու պարտության ճիրանն ընկնել, Չի՛ կարելի, հավատացե՛ք... չի՛ կարելի...


© Արմեն Երիմյան

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now