• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության

* * *

Անշուշտ պիտի ինձ նախատեք,

Եթե հայտնեմ իմ փափագը.

Կռվի դաշտ եմ ես երազում,

Որ միշտ պայթեն ռոմբ ու արկը,

Որ կործանվի չար թշնամին,

Որ սատակի կռվում արնոտ,

Եվ ես լինեմ զոհն առաջին,

Ու թող լինի ճամփաս քարոտ,

Միայն փառքը մեր ետ դառնա

(Թեկուզ հատնեն հաց ու գինի)...

Մաիսն հային վերադառնա,

Հետո միայն անդորր լինի...


© Դավիթ Մշեցի

Recent Posts

See All