• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության

* * *

Քո ինչի՜ն էր պետք այս հաղթանակը.

Ինչո՞ւ շարժեցիր հույզիդ բանա՛կը,_

Հեծելազո՛րը հաճո խոսքերի,

Հետախույզ գո՛ւնդը հարց ու փորձերի,

Գորշ հետևա՛կը քո համառության,

Ծխածածկո՜ւյթը մերժման տխրության,

Խանդի դիրքերի ոլո՛ր- մոլո՜րը…_

Ասա՛, ինչի՜դ էր պետք այդ բոլորը,

Երբ դու անառիկ այս սիրտը գերել՝

Սակայն չե՜ս սիրում և չե՜ս էլ սիրել,

Երբ անձնատո՜ւր է նա վաղուց եղել,

Իսկ դու… ձանձրույթից արդեն սրտնեղե՛լ,

Ե՜տ ես քաշում քո հաղթած բանակը…

Քո ինչի՜ն էր պետք այս հաղթանակը:


© Գևորգ Էմին

Հետևեք մեզ
facebook-ում 
Contact Us
  • Facebook
  • Instagram

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now