• Ներսեհ

Ներսեհ «Աշնանամուտ»

Updated: Feb 19

ԱՇՆԱՆԱՄՈւՏ

Ամռան վերջին ճիչը լսել,

Սեպտեմբերն է մեզ հյուր եկել

Աշնանամուտ ավետելով՝

Հոգուս իր հետ անդորր բերել:

Մխիթարել իր գույներով,

Դեղնականաչ տերևներով,

Աշունված այն այգիներով,

Ու անձրևի կաթիլներով:

Քամու պարին հայտագրվել՝

Տերևներն են հերթի՜ կանգնել.

Նռնենին է պտղակալել,

Ու խաղողը այգում հասել:

Սիրտս, իրո՛ք, սիրով լցրել

Իմ աշո՜ւնն է նորից եկել.

Ինձ հետ տխրել, ինձ հետ երգել

Գիշերներիս մուսա տվել:


© Ներսեհ

36 views0 comments