top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Լռությունը ոսկի է


Որ, Այդ վաղուցվա՜ հայտնություն է. Թեև ես միշտ զարմացե՜լ եմ, Թեև հաճախ զայրացե՜լ եմ, Սակայն հիմա հավատու՛մ եմ, Որովհետև… հասկացե՜լ եմ:

Լռությունը ա՛յն ոսկին է, Այն հանցանքի ծա՜նր գինը, Որ խոհող մարդն ստանում էր, Երբ տեսնելով սպանումը, Երբ տեսնելով կեղծն ու սուտը, Քծնությունը, դավն ու մութը, Հուզվու՛մ, խոսու՛մ, կամ գրու՞մ էր._ Ո՛չ, Տեսնու՛մ էր, բայց լռու՜մ էր… Ամուր սերտած` ո՛չ կռվելու, Այլ տեսնելո՛ւ և լռելո՛ւ Ճորտի՜ն վայել հայտնությունը, Թե…:

17 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page