• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԽՈՆԱՐՀ ՌՈւՄԲԵՐ

Ինչ երազներ ունեն պահած Այս դեմքերը խոնարհ. Ինչ արևներ ունեն վառած` Աչքերի մեջ խոնավ...


Լեռնանում է մի որձություն Ժպիտներում անմեղ. Չկա արգելք ու փորձություն, Որ չտանեն անշեղ:

Անհաղորդ են դարի ոգուն՝ Տեխնիկական ուժին. Գիտեն միայն կռվել անքուն Ու ճրագվել մուժին:

Կենսակերպ է նվիրումը Նրանց համար՝ իրավ. Խախալիք է թվում արկը, Մահը՝ խինդ ու ծիծաղ...

...Բյուր վրեժներ կան անթեղված Այս դեմքերում խոնարհ, Ու հրդեհներ ունեն պահած Աչքերի մեջ խոնավ...


© Դավիթ Մշեցի