• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

* * *


Աշուն է, զով իրիկնամուտ,

Գամուած եմ ես մտքերուս հետ...

Փողոցներով օձապտոյտ

Ես կը քալեմ իմ սրտի հետ:


Արեգակն է թոյլ, անվրդով,

Խիտ մազերով գանգրահեր,

Ու ոսկեզօծ թարթիչներով

Կը փայփայէ ծառերն անտէր... :


Ոսկի սիրտեր կը թափթփին

Փայփայանքէն թարթիչներու...

Սիրտըս ինկաւ ճանապարհին,

Գնաց գրկին անուրջներու... :


Աշուն է, զով իրիկնամուտ...

Առ'ջիս դեղնած ծովին մէջ եմ...

Փողոցներով օձապտոյտ

Կորսուած սիրտըս ես կ'որոնեմ:


Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում