
Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԿՈՄԻՏԱՍ
Հունձք
Ջեռավ ամառն ու ջեռավ, Բերավ կատարն ու բերավ, Ցայտեց ցորեն Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝ Կյանք է եռում՝ Դաշտեն կալեր կիզվելով, Հասկեն շարեր դիզվելով։
Երգ ու տաղով Ոսկի սայլեր ու որան. Հերկ ու բաղով Պղինձ-քայլեր շորորան։
Երգ ու տաղեր՝ Ոսկի սայլեր օրորում, Հերկ ու բաղեր՝ Պղինձ քայլեր շորորում։