Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Իմ առավոտը
Իմ առավոտը, ախ ե՞րբ է գալու,
Ե՞րբ է անցնելու գիշերը մռայլ,
Ես նրա համար պատրաստ եմ տալու
Իմ հոգու բոլոր գանձերը շռայլ:
Իմ առավոտը, ախ, ե՞րբ է գալու,
Ե՞րբ է զարթնելու լույսն արեգական,
Սիրտս լոկ քեզ է երկրպագելու,
Շուրթին աղոթքի խոսքը սրբազան:
Իմ առավոտը, ախ, ե՞րբ է գալու,
Ինչքան երկարեց գիշերն ինձ համար,
Ինձ սիրո աստված ե՞րբ ես խղճալու,
Ե՞րբ ես բերելու առավոտս վառ: