top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Իրիկունը


Սա իրիկունն ըլլայի ես, եւ հըպէի ճակտին ամէն անցորդի, չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես, լի երգովը թռչուններուն, մարդերուն, ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝ սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես, թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր, ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր վըրան ամէն հոգիի։

Սա իրիկունն ըլլայի ես, լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ. խնկապատար, օծուն, ջահուած Ժամի պէս սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես, իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս. սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես, լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն. սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն, սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկունն ըլլայի ես, որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն. թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն, սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես, համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս. եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս։ Սա իրիկո՜ւնն ըլլայի ես։

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page