Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
Ծաղկանց ծովը
Ծաղկունքն ամեն մեկ-մեկ բուսան Հարյուր-հազար գույն-գույն ներկած, Լեռ ու հովիտ ծաղիկ դարձան, Ծաղկանց ծովը ծըփ-ծըփծըփաց:
Մանուշակը կապույտ գլխով Թաք է կացել թփերի տակ, Զանգակիկը մեղմ ճոճալով Թերն է ներկել կապույտ-սպիտակ:
Ատամնավոր պսակ գլխին Կարմրել է ցից մեխակը, Իր բյուրավոր աչքը դեզին՝ Հոտ է բուրում բարձմենակը:
Սիպտակ հագած հեզ շուշանը Փսփսում է զեփյուռի հետ, Թերը փռած մարգարիտը Օրորվում է առաջ ու ետ:
Կարմիր մախմուր, կուրծքը սևիկ, Մեն-մենակ է ալ-կակաչը, Սիպտակ փրփուր, լայնաթևիկ Բոժոժ էլ կա ծաղկանց մեջը:
Զարմանազան, էն զանազան Ծաղիկը իր վիզն է թեքել, Շարշարուրիկ շարան, շարան Ոտից գլուխ դեղին հագել:
Գյուլիսապահ մի ծաղիկ կա, Որ չի բացվում օր ցերեկով, Նա կբացվի ու հոտ կտա Արևից ետ, մութ գիշերով:
Քաֆուր-վարդի գովքը մնաց, Քնքուշ վարդի, կարմիր վարդի, Փշերով է շրջապատված, Փուշը սուր-սուր քաֆուր-վարդի:
Մի անթառամ ծաղիկ էլ կա Ծաղիկների ծաղիկն է նա, Նորի նման հինն անթառամ, Ամառ, ձմեռ չի չորանա:
Սուսան, քրքում ու բալասան Ոսկե պսակ սարի լանջին, Ամեն ծաղիկ իր հոտն ունի, Բույր ու բուրմունք դաշտի միջին: