- Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության
Updated: Feb 12, 2020

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
* * *
Անշուշտ պիտի ինձ նախատեք,
Երբ հայտնեմ իմ փափագը.
Կռվի դաշտ եմ ես երազում,
Որ միշտ պայթեն ռումբն ու արկը,
Որ կործանվի չար թշնամին,
Որ սատակի կռվում արնոտ,
Եվ ես լինեմ զոհն առաջին,
Ու թող լինի ճամփաս քարոտ,
Միայն փառքը մեր ետ դառնա
(Թեկուզ հատնեն հաց ու գինի)...
Մասիսն հային վերադառնա,
Հետո միայն անդորր լինի...
4 views0 comments