• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԵՎԳԵՆԻ ԵՎՏՈՒՇԵՆԿՈ

Միայն թե չվարժվե՜մ


Ի՜նչ կուզի լինի, միայն չվարժվե՜մ

Աչքերիդ ցոլքին այս արքայական,

Եվ հազարերորդ անգամ համբուրեմ

Այնպե՛ս, ինչպես որ առաջի՜ն անգամ...


Լավ է՝ մենք ապրենք իրարից բաժան,

Քան թողնենք (ների՛ր, եթե շատ է խիստ),

Որ սովորույթի գնացքը դաժան

Սիրո մանկանը իր տակ ջախջախի:

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում