• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Նոյի ագռավներին


Միակ ճամփան փրկության՝ Հայե՛ր, դեպի Հայաստան... Ո՞ւր եք շտապում, ով խաբված ջրեր, Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում, Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝ Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում: Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն, Բայց դուք կկորչեք ծովերում օտար, Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն, Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար... Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում, Բայց դուք կկորչեք ծովերում օտար, Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝ Դառնում ծովասույզ մի ջաղացաքար: Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք, Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, - Մայր լեզվի կռվում մենք ինչո՞վ հաղթենք, Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում: Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում, Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից, Մեզ Ավարայրում մենակ եք թողնում, Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից: Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր, Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, - Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց: Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում, Բայց դառնանում է ծովակն հայրենի, - Ո՞ւր եք ձեր ոսկի ջրերը տանում, Ո՞ւր եք մեռցնում լեզուն մայրենի: Մեր ամենասուրբ կռվից եք փախչում, Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա, Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում, Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա: Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում, Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, - Դարձեք... Սևանը ձեզ է պապակում, Կանչում՝ Սահարա անապատի պես: Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի, Երբ որ չխոսես քո հայոց լեզվով, Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի, Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ: Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում, Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի, Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի: Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում, Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր, Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր: Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա, Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ, Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ... Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝ Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա, Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում, Գեթ Արարատից խռով միք մնա:

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now