• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԿՈՄԻՏԱՍ

Սեր ու բեր


Գարուն սերն էր՝ Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝ Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։ Կյանքի եռն էր՝ Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝ Լուսին-լուսին հալ ու մաշ։ Աշուն-բերն էր՝ Պտղիկն էր հոգում ծառերով՝ Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։ Այն ձմեռն էր՝ Ձյունիկն իր գոգում սարերով՝ Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

6 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում