
Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Անեծք
Տունը քանդվեց իմ ցավերի,
Ինձ թողնեին, հեռանային,
Վերածել են ինձ ավերի,
Ավերվեին, վերանային։
Կորցնեին մայր ու զավակ,
Հուսաբեկված մղկտային,
Կիրճերի մեջ մութ ու անտակ,
Հառաչելով հոգի տային։
Թող ճգնեին վշտի վանքում,
Երկու աչքով կուրանային,
Տանջվեին ամբողջ կյանքում,
Որ ցավն ի՞նչ է․․․ իմանային։