top of page
  • Writer's pictureՆերսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ * * *

Քո աչքե՞րը._ Նրանց միջով, Ուրախության զվարթ ճիչով, Աշխա՜րհ տեսան իմ աչքերը: Քո ձեռքե՞րը._ Քո հպումից, Ինչ կորա՜ծ էր` գտա նորից, Ճարտարացա՜ն իմ ձեռքերը: Քո խենթ սի՞րտը._ Նրա զարկով Սիրտըս մաքրե՜ց մի հրաշքով, Ինչ դաժա’ն էր ու ինչ բի’րտ էր… Օրհներգու՜մ եմ քո աչքե՛րը, Օրհներգու՜մ եմ քո ձեռքե՛րը Եվ քո սի՛րտը:

12 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page