
Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության
Ստեղծագործում են մեր ընթերցողները

ՌՈԶԻ ԳԱԼՍՏՅԱՆ
* * *
Արի հանդիպենք, բայց պատահական,
Քայլենք վայրերով՝ ծանոթ-անծանոթ,
Բայց ցուրտ լինի թող եղանակն ապրիլյան,
Որ զգամ սրտիդ տակ կարոտ ջերմության։
Թող սառեն մատներս, թող անզգայանան,
Քո ջերմ ձեռքերից մեկ է կտաքանան,
Նորից կստանան հին առույգություն,
Կգրեն ափիդ մեջ՝ սե՜ր, երջանկությո՜ւն...
Արի՛, և ասա՛ սրտիս այդքան մոտ,
Լեզվիդ այդքան խորթ, խոսքեր դեռ չասված
Ես թող որ լռեմ, դո՛ւ խոսիր միայն
Քեզ սիրեմ առանց խոսք ու ճոխության...
Սիրտս ուզում է պատմել քո մասին,
Աշխարհին հայտնել գոյությունը քո
Դարերով նույնսիկ պատրաստ է սպասել,
Նորից գտնել քեզ, ոչ պատահական։