• Ներսեհ

Ոչ մի օր առանց բանաստեղծության

Ստեղծագործում են մեր ընթերցողները


ՏԱԹԵՎԻԿ ԴԵԲԵՆՑ

* * *


Իմ լուսամուտից միգուցե

միշտ էլ սարեր երևան,

իսկ նրանցից վեր` գորշ ու մութ ամպեր, բայց․․․

Ես կտեսնեմ այն լույսը միայն,

որ աստղի տեսքով

գիշերը պիտի երեսիս փայլի։

Դռան հետևում միգուցե

միշտ էլ հալածեն իրար կատուները սև, բայց ես կփակեմ տան դուռը միայն,

ու կատուները կփախչեն անշուշտ

այլ դռան ետև։

Գուցե թռիչքը մի ինքնաթիռի

ուղեկցվի ձայնով ականջապատռուկ,

և այդ ժամանակ

մի նուրբ մեղեդու հնչյունների մեջ

ականջներիցս հանդարտ կվանեմ

ձայնը շարժիչի...

Բայց եթե մի օր մարի այն,

ինչ կա երկրի վրա․․․ մարի աշխարհը,

դեմքերը մարեն․․․ ես չեմ իմանա,

թե ինչպե՞ս փայլեմ մոխրակույտի մեջ,

կամ ինչպե՞ս արև հորինեմ անմար․․․

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now