• Ներսեհ

Ներսեհ «Ի՞նչ եք տվել էս աշխարհին»

Updated: Feb 19


Ի՞նչ եք տվել էս աշխարհին ու չեք կարում ետ առնել: Ի՞նչ եք նստել պատի տակին բամբասում եք անարգել: Մեկին թաղում, մյուսին հանում, մրոտում եք, չարանում: Օ՜, դո՛ւք, մարդի՛կ բարին թողած մա՞րդն եք անում խորոված: Աստված սիրեք, բարի եղեք, հարգե՛ք իրար Ու սեր տվեք: Գնահատեք, երբ դեռ ողջ են, ոչ թե մեռնեն նոր սեր տվեք: Աշուղ Սայաթ-Նովի նման գիշեր-ցերեկ սեր չեմ երգի, տաղ չեմ ասի, ու ոչ էլ խաղ: Այլ որպես մի անհայտ պոետ գիշերում այս ծղրիդաշատ, իմ քողարկված թախծից անանց ես կբաշխեմ գողտրիկ ժպիտ ի՛մ ներկայում ապրողներին: Ու թե մի օր փոշի դառնամ՝ ծովը թափեք թող վերանամ: Անհետանամ չքվեմ գնամ ես հող էի՝ ծովին դառնամ:


© Ներսեհ

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում