- Ներսեհ
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
Աշխարհում մի մարդ է մահացել
Աշխարհում մի մարդ է մահացել,
Սարսուռ է, տագնապ է, տխրություն,
Աշխարհից մեկն էլ է պակասել,
Շիրիմ է, խավար է, լռություն:
Աշխարհում մի մարդ է մահացել,
Փշրված երազներ ու ցասում,
Աշխարհը մի քիչ էլ՝ որբացել,
Արցունքը հոգին է ակոսում:
Աշխարհում մի մարդ է մահացել,
Հույսերի, հույզերի խլրտում,
Մի սիրտ էլ՝ կարոտով հեռացել,
Կարոտի նորաշունչ մրրկում:
Աշխարհում մի մարդ է մահացել,
Տարիներ և հուշեր անհատակ,
Աշխարհը իր ցավն է մոռացել,
Աղոտվող, մոռացվող հիշատակ:
2 views0 comments