top of page
  • Writer's pictureՆերսեհ

Սամվել Գրիգորյան «Վիրաբուժուհին»


Գիշեր է: Հեռու հիվանդանոցում

Պառկած է ահա մարտիկը ջահել,

Թշնամու գնդակն այրվում է ծոցում,

Եվ զուր է փորձում նա ճիչը պահել:


- Կյանք տվեք, բժիշկ, ապրել եմ ուզում,

Ասեք թող իմ քաջ ընկերներն էլի...

Եվ նա լռում է, նա էլ չի խոսում,

Մահը թվում է անխուսափելի:


Հուզվում է ջահել վիրաբուժուհին

Ու շշնջում է նա վիշտը սրտում.

- Հանգիստ կաց, եղբայր, չենք տա քեզ մահին,-

Իսկ ինքը թաքուն արցունքն է սրբում:


Դոփում են ահա վայրկյաններն անկանգ,

Սահում գիշերը ծանր, ահաբեր,

Եվ լռության մեջ այդ օրհասական

Կռվում են մահն ու վիրաբույժը մեր:


© Սամվել Գրիգորյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page