• Ներսեհ

Սարմեն - Իմ Երևան

Իմ Երևան

Այնպես քնքուշ, այնպես զվարթ

Ժպտում ես դու, մե´ր Երևան,

Երկինքդ պարզ,արևն առատ,

Քո ջուրն անուշ ու գլգլան:

Քանդակազարդ շենքերը քո

Մարդու հոգին են կախարդում,

Լցված է միշտ խինդով, երգով

Քո հարկի տակ ամեն մի տուն:

Հազար գույնի զարդեր կապած՝

Շողում ես դու ձմեռ, ամառ,

Միշտ հյուրասեր ու սրտաբաց՝

Քո նոր կյանքի լույսերն անմար:

Ով մի անգամ տեսել է քեզ,

Չի մոռանա հար-հավիտյան,

Դարձել ես դու շքեղ պարտեզ,

Ակունքը մեր երջանկության:


© Սարմեն