top of page
  • Writer's pictureՆերսեհ

Սարմեն - Փաթիլների տակ

Փաթիլների տակ

Փաթիլներն անթիվ թիթեռների պես

Հանդարտ խաղալով իջնում են գետին,

Ճերմակ են հագել պուրակ ու պարտեզ,

Անտառ, այգեստան ու մարգագետին:


Մի փունջ մանուկներ ձյունապատ բակում

Խաղում են, սղղում, վազվզում զվարթ,

Նրանց աչքերը հուր են արձակում,

Այտերին՝ կարմիր նորափթիթ վարդ:


Զուգված սենյակից կանչում է, խնդրում

Ջերմ բոցկլտացող վառարանը տաք,

Բայց մանուկները խաղում են, խնդում

Ձյունի գեղեցիկ փաթիլների տակ:


© Սարմեն

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page