top of page
  • Writer's pictureՆերսեհ

Գիտե՞ք, թե,,, Երուսաղեմի Ժառանգավորաց վարաժանն ունեցել է սևամոթ ուսանողներ


1868 թ.-ին Երուսաղեմի հայոց պա-տրիարք Եսայի Դ. Թալասցին Կա-հիրեից իր հետ երկու սևամորթ պատանիներ է բերում Երուսաղեմ, որոնցից մեկը մեծապատիվ Պողոս էֆենդի Կարապետյանի որդեգիրն էր՝ Գաբրիել անունով, իսկ մյուսը արժանահարգ Գրիգոր աղայի որ-դեգիրը՝ Միքայել անունով: Պատանիները ըստ ուսումնարանի (Ժառանգավորաց վարժարանի) ընդունված կարգի, վանքի բժշկի կողմից ստուգվելուց հետո ընդունվել են Ժառանգավորաց վարաժարանը:

Սևամորթ երկու աշակերտների առողջական վիճակի մասին Սուրբ Աթոռի բժիշկ Սահակ Քիթապճյանի տրամադրած վկայագրի օրինակը ստորև.


«Արժանապատիւ Տեսուչ դպրոցաց: Ըստ բարձր հրամանի Ամեն. Սրբազան Հօր և կանոնի Սրբոյ Աթոռոյս Ժառանգաւորաց դպրոցի աշակերտացու Գաբրիէլ և Միքայէլ տղայքը նայելով ըստ բժշկական օրինաց. ամենեւին արատ մի չունին, և կազմուածքնին առողջ և ժառանգական ախտ մի չունենալուն կը վկայեմ:


1868 Յունուար, 10 Նուաստ Սահակ Քիթապճեան Երուսաղէմ Բժիշկ Սուրբ Աթոռոյս Երուսաղէմի»

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page