Ներսեհ
Վահրամ Հաճյան «Աշխարհում մենակ մնացի»

Աշխարհում մենակ մնացի,
Ցավիս հետ միայնակ գնացի,
Ցավիս հետ ցավակից զգացի,
Աշխարհում մենակ մնացի:
Եվ հիմա ինչ էլ որ անեմ,
Թեկուզ և անհուն լազուրից՝
Բոցավառ նոր աստեղր խլեմ,
Եվ կյանքս կրկին զարդարեմ,
Աշխարհում մենակ կմնամ,
Աշխարհից ցավով կգնամ...
© Վահրամ Հաճյան