• Ներսեհ

Վահրամ Հաճյան «Ես ո՞ւր էի»


Ես ո՞ւր էի, ախ, ո՞ւր հասա,

Տարիքն արդեն իրենն արեց,

Այս աշխարհում բան չտեսա,

Ցավը կյանքիս մուխը մարեց:


Հուզումներս ահագնացան,

Ծիծաղներս մորմոքվեցին,

Կարոտներս ամայացան,

Կրակներս մոխրոտվեցին:


Կանգնած հիմա այսպես մենակ,

Վիշտն եմ ըմպում իմ օրերի,

Ինձ չմնաց ոչ մի հենակ,

Մնաց արցունքն իմ խոհերի...


© Վահրամ Հաճյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում