• Ներսեհ

Վահրամ Հաճյան - Ոլոր մոլոր ճամփով գնամ

Ոլոր մոլոր ճամփով գնամ

Ոլոր մոլոր ճամփով գնամ,

Հարբածի պես նստեմ ու լամ...

Ոչինչ, ոչինչ թող չհիշեմ,

Ցնորքներով ինձ մշուշեմ:

Հերիք ցավս, ցավով տանջեմ,

Կյանքից խռով՝ մահը կանչեմ:


Հերիք գործած իմ մեղքերով,

Մեղցավորի իմ մտքերով,

Աղոթք անեմ, ապաշխարեմ,

Խղճի խայթով հոգիս վառեմ:

Հերիք գարնան ամպրոպի պես՝

Կայծակ հանեմ ու որոտամ,

Ուրախության ամեն մի ծես՝

Կյանքից զրկեմ ու որբանամ:


Ոլոր մոլոր ճամփով գնամ,

Հարբածի պես նստեմ ու լամ...


© Վահրամ Հաճյան

Recent Posts

See All