top of page
  • Writer's pictureՆերսեհ

Վարդանանց 1036 նահատակների տոնը Երուսաղեմում


Մարտի 11-ին, Երուսաղեմի առաքելահիմն Սուրբ Աթոռը ըստ Հայ Առաքելական եկեղե-ցու տոնացույցի՝ Հին տոմարով տոնախմբեց Վարդանանց 1036 սուրբ նահատակների հիշատակի տոնը: Ըստ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հնավանդ սովորության, տոնից մի քանի օր առաջ Ժառանգավորաց Վարժարանում տեղի ունեցավ «Սկսվածք» շարականների բաշխում, որոնք տոնին կատարում են միայն Ժառանգավոր սաները, քանի որ Վարդանանց տոնը համարվում է Ժառանգավորների տոնը:

Այդ օրը դասապետներն իրենց պաշտոնը զիջում են երկու ավագագույն Ժառանգավոր-ների, որոնք էլ ղեկավարում են տոնի երգեցողթյունը: Պատարագի դպրապետությունը ևս հանձնվում է ավագ դասարանի ժառանգավորներից մեկին: Դե իսկ սարկավագները կատարում են Ժառանգավորների պարտականությունները. ի պատիվ նրանց մոմ են բռնում և շարականներից առաջ գիրք են բաժանում դասականներին:

Տոնի սուրբ պատարագը մատուցվեց Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարում՝ Ավագ խորոնի վրա: Համաձայն հնավանդ սովորության, պատարագեց և քարոզեց Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը: Պատարագի ընթացքում Ժառանգավոր սաներն իրենց տոնի առիթով հաղորդվեցին, իսկ «Հայր մեր»-ից հետո Սուրբ Աթոռի գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան պատրիարք Մանուկյանի նախագահությամբ հոգեհանգիստ կատարվեց մեր ազգի բոլոր ննջեցյալ-ների հոգիների հանգստության համար:




13 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page