• Ներսեհ

Վարդան Հակոբյան

* * *

Քո «ոչ»-ից իմացա

ինչպիսինն է քո «այո»-ն

ծագող արևի շուրթերից

քո ժպիտը փոխանցվեց

ծաղկի շուրթերին

ու իմ շուրթերը նորից

պապակ մնացին


* * *

Սերն աշխարհի երեսից

մաքրում է բոլոր

մեղքերը, և

մարդ դառնում է երեխա:

Երբ ես քեզ մոտ չեմ,

ուրեմն՝ ոչ մի տեղ չեմ:


© Վարդան Հակոբյան

Recent Posts

See All