top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Փիլիպպոսի աղբյուրը գտնվում է Երուսաղեմից գրեթե մեկ ժամ հեռավորությամբ՝ հարավային արևմտյան կողմում, հովտի մեջ: Ավանդությամբ կարծվում է, սա այն ջուրն է, ուր Փիլիպպոս Սարկավագը, մեկը այն յոթ նախասարկավագներից, մկրտեց Եթովպիայի Կանդակա տիկնոջ ներքինուն: Աղբյուրը բխում է լեռան կողից, որի վրա խորանաձև հին շինվածք կա և շուրջը հնության զանազան հետքեր, ամբողջ սյուներ ինչպես նաև դրանց բեկորներ: Աղբյուրի արաբական անունը «Էյն-իլ-հանիյէ», այսինքն՝ «աղբյուր խորանի» կամ «աղբյուր շնորհների» ևս ցույց է տալիս, որ այն ինչ որ ժամանակ թերևս եկեղեցի է եղել: Լեռան կողը, ինչպես նաև դիմացի լեռները, այգիներով են ծածկված: Աղբյուրին կից այգին և աղբյուրը Երուսաղեմի Հայոց Պատրիարքության սեփականությունն է:

Ամեն տարի նոյեմբեր ամսվա վերջում կատարվում է ուխտագնացություն դեպի Փիլիպպոսի աղբյուր:

#Երուսաղեմ #աղբյուր #ուխտագնացություն #Պատրիարքություն #Գիտեքթե

63 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page