- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Մի անգամ տասնչորս տարեկան Մոցարտը գնում է Հռոմ և մտնում Սուրբ Պետրոսի տաճարը: Տաճարում երգեհոնով նվագում են եկեղեցական մի մեղեդի, որի ձայնանիշերը պապական խորհուրդը գաղտնի էր պահում: Մոցարտը վերադառնում է տուն և հեշտությամբ նշանագրում երաժշտությունը: Տարիներ հետո այդ նշանագրությունը համեմատում են իսկականի հետ և պարզվում է, որ հանճարեղ կոմպոզիտորը ոչ մի սխալ չի կատարել: