- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Լեգենդար կինոդերասան և արևելյան մարտար-վեստների վարպետ Բրյուս Լիի բրոնզե արձանը՝ նրա ծննդյան 65-ամյակի առթիվ, 2005 թվականի նոյեմբերին տեղադրվեց Հոնկոնգում: Բրյուս Լիի երկու մետրանոց արձանը դարձավ Վիկտորիա ծոցի Փառքի ծառուղու զարդը: Արձանի հեղինակն է քանդակագործ Ցաո Չունենը:
Բրյուս Լին ծնվել է 1940 թվականին ԱՄՆ-ում, հետո տեղափոխվել է Հոնկոնգ: Նա զոհվեց 33 տարեկան հասակում՝ 1973 թվականին: 20-րդ դարի նշանավոր մարդկանց ցուցակում նա Ասիայի միակ ներկայացուցիչն է: