- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

«Անմահ Պինոքիոյին. 14-ից 17 տարեկան երախտապարտ ընթերցողներից». այսպիսի մակագրություն կա Կարլո Կոլլոդիի կերտած փայտե հերոս Պինոքիոյի հուշարձանին:
Գրողի մանկությունն անցել է իտալական Կոլլոդի գյուղաքաղաքում, որի անունից էլ նա ընտրել է իր գրական կեղծանունը:
1956 թվականին, երբ լրացավ գրքի լույսընծայման 75-ամյակը, Կոլլոդիի գեղատեսիլ զբոսայգում կանգնեցվեց այդ հուշարձանը: Զբոսայգում կա նաև գրադարան, ուր հավաքված են «Պինոքիոյի արկածները» գրքի 2400-ից ավելի հրատարակություններ: