- Ներսեհ Ա. Ա.
Երգահանը գետնի տակ

Ռուս երգահան Ալեքսանդր Բորոդինը, իհարկե, խիստ հոգնած, ընկերոջ հետ վերադառնում էր համերգից: Չլուսավորված փողոցով քայլելը, անշուշտ, հեշտ չէր: Ինչևէ, տեղանքին ծանոթ լինելով, գնում էին` աշխուժորեն զրուցելով: Հանկարծ Բորոդինի ուղեկիցը կանգնեց` զարմացած, վախեցած ու շվարած. ընկերն ասես գետնի տակ էր անցել: - Բորոդին, մարդ Աստծո, որտե՞ղ ես... Մի քանի վայրկյան անց բարեբախտաբար, նվագի ձայն է լսվում... գետնի տակից: Եվ ինչ, երգահանը, իրոք, անզգուշորեն ընկել էր լյուկը և վախենալով, թե ֆլեյտան փչացած կլինի, ցավը մոռացած իսկույնևեթ սկսել էր փորձել: