top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ռուսաստանում առաջին տոնածառը հայտնվեց 1700 թվականի նախաշեմին: Մայրաքաղաքն այն ժամանակ դեռևս Մոսկվան էր: Պյոտր Մեծի հրամանով գլխավոր հրապարակներում գիշերները կրակ էին վառում ձյութի տակառներում, կազմակերպում էին հրավառություն, տներից գալիս էր ձյութի և եղևնու ճյուղերի հոտ: Պյոտրի դուստրը` Ելիզավետա կայսրուհին, նույնպես սիրում էր պալատում ճոխ տոնածառ դնել, հանդիսություն կազմակերպել:

Իսկ Պետերբուրգի տներում սուրբծննդյան տոնը տոնածառով դիմավորում էին միայն բազմաթիվ արհեստագործ բողոքականները, ովքեր եկել էին Գերմանիայից և տեղավորվել Վասիլևյան կղզում:

Սակայն պետերբուրգյան ընտանիքներն էլ աստիճանաբար սկսեցին ընդօրինակել եվրոպական այդ ավանդույթը: Իսկ 19-րդ դարի վերջում այդ ավանդույթը կար արդեն շատ գյուղական տներում:

Հեղափոխությունից հետո ավանդույթը ժամանակավորապես կասեցվեց: Իշխանությունները որոշեցին, որ զարդարված տոնածառը կրոնական սուրբծննդյան տոնի ատրիբուտ ունի, հետևաբար դրա դեմ պետք է պայքարել: Դրա համար էլ տոնածառերը մինչև 1935թ. պաշտոնապես արգելվեցին: Սակայն հետո ավանդույթը կրկին հաղթեց: Իսկ 1947թ. հունվարի 1-ը դարձավ ոչ աշխատանքային:

#Նորտարի #Ամանոր #Գիտեքթե #Աշխարհիշուրջ

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page