• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Հայերը տարեմուտը տոնում էին ամռանը՝ օգոստոսի 11-ին, ըստ հայկական օրացույցի՝ նավասարդի 1 -ին: Եգիպտացիները, եթովպացիները, կապադովկիացիները, վրացիները և աղվանները տոնում էին հայերից չորս օր հետո: Հույների ու ասորիների տարեմուտը աշնանն էր՝ սեպտեմբերին: Հռոմեացիներինը՝ ձմռանը՝ հունվարին:

Եբրայեցիների տարեմուտը նիսանի 1 -ին է, քանզի հրեաները նիսան ամսին ազատվեցին Եգիպտոսի ստրկությունից և առաջնորդվեցին դեպի իրենց վիճակված երկիրը, որը Տիրոջ նախախնամությամբ համընկավ Ադամի արարման օրվա հետ: Տերն այդ օրը կարգեց հրեաների տարեմուտը՝ ըստ խոսքի. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի» (Ելք ԺԲ 2): Հնում հրեաները տոնում էին նաև բոլոր ամիսների ամսամուտները՝ ամսվա առաջին օրերը, և այդ օրերի համար Մովսեսը հատուկ զոհեր էր սահմանել. «Ամսվա առաջին օրերին Տիրոջը ողջակեզ կմատուցեք նախրից բերված երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան ոչ արատավոր յոթը գառ: Այս ողջակեզները պիտի մատուցեք յուրաքանչյուր ամսվա առաջին օրը, տարվա բոլոր ամիսներին» (Թվեր ԻԸ 11, 14): Աստված Մովսեսի միջոցով հրամայեց բոլոր ամսամուտներին և տարեմուտներին փող հնչեցնել և բոլորին Աստծու տաճարում ժողովել, որպեսզի ցնծությամբ տոնեն ու երկրպագություն մատուցեն Աստծուն, Ով Արարիչն է ժամերի ու ժամանակների և Իր խնամքով շարժում է տարին և այն ամբողջացնում:

#Նորտարի #Ամանոր #Աշխարհիշուրջ #Տոն #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now