top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ամանորի տոնակատարություններին հաճախ օգտագործվում են տարբեր պայթուցիկ և ուղղակի կրակ արձակող նյութեր՝ բենգալյան կրակներ, հրավառություններ, հրթիռներ, հռոմեական մոմեր և այլն։

Այսօր աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքները և, նույնիսկ, որոշ երկրներ միլիոնավոր դոլլարներ են ծախսում Ամանորին հրարվեստի շոուների ցուցադրության համար։ Տարբեր երկրներում ամենից հայտնի ամանորյա ավանդույթը հրավառությունն է։ Այն ծագել է սնահավատությունից։ Օրինակ, Չինաստանում հրավառության և պայթյունի ձայները ամբողջ ամանորյա գիշերվա ընթացքում չեն դադարում։ Չնայած վառոդը և հրավառության համար անհրաժեշտ նյութերը ոչ այնքան վաղուց են հայտնագործվել, Ամանորը ձայներով ու աղմուկով դիմավորելու ավանդույթը գոյություն է ունեցել դեռևս հազարամյակներ առաջ։ Ամեն ինչ սկսվել է այն լեգենդից, որի համաձայն Ամանորի նախօրյակին չար ոգիները, որոնց վռնդել են աշխարհի տարբեր ծայրերից, իրենց համար նոր ապաստան են փնտրում։ Գտնելով իրենց համար հարմար տուն, նրանք ամբողջ տարի ապրում են այդ տանը և տանտերերին տարբեր անհաջողություններ են բերում։ Այդ իսկ պատճառով Ամանորը դիմավորելիս պետք է մեծ աղմուկ հանել, որպեսզի չար ոգիները վախենան և հեռանան։ Ամանորը պայթուցիկ նյութերով ու հրավառությամբ դիմավորելու ավանդույթը Չինաստանում սկիզբ առնելով՝ ավելի ուշ տարածվեց ամբողջ աշխարհում։

#Նորտարի #Ամանոր #Աշխարհիշուրջ #Տոն #Գիտեքթե

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page