- Ներսեհ Ա. Ա.
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Դեկտեմբերի 17-ին, Երուսաղեմի Հայ Երիտասարդաց Միության (ՀԵՄ) Թեքեյան սրահում տեղի ունեցավ ամենամյա տոնական ցուցահանդես-վաճառք, որին մասնակցեցին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանն ու միաբանությունը: Ցուցահանդես-վաճառքի բացման և կարմիր ժապավենի կտրման արարողությունը կատարեցին Սրբազան հայրը և ՀԵՄ-ի ատենապետ՝ Պարոն Հակոբ Փանոսյանը: Ցուցահանդես-վաճառքի ժամանակ նեկայացված էին Ամանորյա տոնական նվերներ ու համադամ կերակուրներ՝ պատրաստված ակումբի անդամ սաղիմահայերի կողմից:
#ԼուրերԵրուսաղեմից #Ամանոր #Նորտարի #Աշխարհիշուրջ #հայ #Երուսաղեմ #Պատրիարքություն #Տոն