top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` «տեղական» թզուկներից մինչև միջնադարյան թափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճառողները: Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ. Նիկողայոսի (270–345 թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնի է, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանից աննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվել բարեգործությունը: Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք կաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, մազերը՝ ձնե ամպերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում) գետերն ու լճերը: Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են. ձմեռային արևադարձի և գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը և ցրտահարությամբ չոչնցացնի: Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը: Ձմեռ պապը Ռուսաստանում առաջին անգամ հայտնվել է 1910 թ-ին՝ Ծննդյան տոներին, իսկ խորհրդային տարիներին՝ 1936 թ-ին. նա Ձյունանուշի հետ եկել է Մոսկվայի Միությունների տուն ու Ամանորի նվերներ բաժանել երեխաներին:1970-ական թվականներից Ձմեռ պապն «այցելում» է նաև տներ: 2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով: Վերջին տարիներին սկսվեց խոսվել նաև ձմեռ պապի հայկական ձագման մասին: Շատերի խոսքով, ունենք հիշատակումներ, որ Ամանորի տոնը գալիս է Ք.Ա. 2492թ-ից: Այդ թվականին Հայկը հաղթել է Բելին, իսկ ըստ Աստվածաշնչի այդ թվականին Նոյան Տապանը հանգրվանել է Արարատի գագաթին: Մենք ունեցել ենք նաեւ ձմեռ պապիկի փոխարինող, որի դերը ըստ մեր պատմիչների կատարել է Սահակ Պարթեւը: Նրա կերպարը մանուկների եւ երեխաների համար չափազանց սիրված կերպարներից է եղել: Նա էլ ստացել է Մեծ Պապուկի անվանումը:

#Հետաքրքիր #Ամանոր #Նորտարի #Աշխարհիշուրջ #մշակույթ #Բանահյուսություն #Տոն #Գիտեքթե

20 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page