Search
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ադամի՝ դրախտից դուրս ելնելուց հինգ հազար հարյուր վաթսունչորս տարի անց՝ Օգոստինոս կայսեր թագավորության քառասուներկուերորդ և Հերովդեսի թագավորության երեսունմեկերորդ տարում, կայսրը հրաման տվեց երկրով մեկ մարդահամար կատարել, ըստ որի յուրաքանչյուր հպատակ պարտավոր էր գրանցվել իր հայրենի քաղաքում: Երբ Տերը կամեցավ Ադամին արձանագրել կյանքի գրքում, Օգոստինոս կայսրից հրաման եկավ՝ մարդկանց արձանագրելու մարդահամարի մեջ: Այդ օրը երկնավոր ու երկրավոր թագավորների հրամանները մեկմեկու հանդիպեցին: Կայսրը արձանագրում էր մարդկանց՝ իրեն հարկ տալու համար, Իսկ Աստծու Որդին՝ ադամորդիներին կյանքի գրքում: Երկրային թագավորը մտածում էր մարդկանց պարտական դարձնել իրեն, իսկ երկնային Թագավորը ողորմում է ու ազատում պարտապաններին պարտքերից: Քանի որ արտաքիններով պատկերվում են քողարկվածները, և երկրավորներով՝ իմացվում երկնավորները, ապա համաձայն այն հրամանի, որ յուրաքանչյուր ոք պետք է արձանագրվի իր բնակավայրում, Ադամը արձանագրվեց Եդեմում, քանզի այն էր նրա բնակավայրը:

Կայսեր հրամանը հասավ նաև Հովսեփին, որպեսզի նա ևս իր անունը արձանագրեր իր բնակավայրում՝ Դավթի քաղաքում: Ուստի սուրբ Կույս Մարիամը և Հովսեփը, ովքեր սերում էին Դավթի ցեղից, թողնելով Գալիլիայի Նազարեթ քաղաքը՝ գնացին Բեթղեհեմ: Երբ նրանք եկան Եփրաթա՝ Դավթի քաղաքը, Աստվածամոր ծննդաբերելու երկունքը վրա հասավ: Եվ որովհետև այդ փոքրիկ քաղաքում, մարդահամարի նպատակով հավաքված մարդկանց բազմության պատճառով, նրանց համար իջևանատանը ոչ մի տեղ չգտնվեց, Հովսեփն ու Մարիամը ստիպված գիշերեցին քաղաքից դուրս գտնվող այն քարայրում, որն անձրևային ու ցուրտ եղանակներին որպես նախրատուն էր ծառայում: Եվ այստեղ՝ քարայրում, ծղոտի վրա, ձմեռային մի ցուրտ գիշեր Կույսը ծնեց Աստվածորդուն՝ աշխարհի Փրկչին և բարուրելով մանկանը՝ դրեց մսուրի մեջ: Սա խորհրդով հետևյալ նշանակությունն ունի: Սեմը մարգարեաբար այդ այրում էր թաղել նախամայր Եվային, իսկ Գողգոթայում՝ Ադամին: Որի համար էլ Աստվածածնով ողջանում է Եվան, իսկ խաչով՝ Ադամը, ու դրանով նախամոր անեծքը փոխվում է օրհնության, իսկ տրտմությունը՝ ուրախության:

#ՍուրբԾնունդ #Ամանոր #Սրբավայր #Տոն #Սուրբ #Գիտեքթե

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now